Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկանումմ ենք Դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Իլյա Սուրենի Մելիքյանից (հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու և փողերի լվացման համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
1 անշարժ գույք,
2 տրանսպորտային միջոց,
9 միլիոն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
127 միլիոն 826 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։


















































































