«Մոնթե» ֆիլմի պրեմիերայից հետո Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավել է «Մոսկվա» կինոթատրոնի պատշգամբում բեմադրված ավտոմատներով պարը։ Նոյեմբերի 26-ի ճեպազրույցում նա այդ տեսարանն անվանել է աբսուրդ։
Եվ այստեղ հարց է առաջանում. Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ «Սուսերով պարը», որտեղ պարողները սուսեր են բռնում, իսկ նվագախումբն էլ ամբողջ ուժով նվագում է, դա՞ էլ է ագրեսիա։
Եթե բեմում սուր տեսնելն արդեն ագրեսիա է, վաղը բալետի խաղացանկն էլ պիտի ԱԳՆ-ն հաստատի։ Իսկ մինչ այդ՝ մի հարց. ինչո՞ւ է վարչապետը հայկական ֆիլմի պրեմիերան մեկնաբանում Բաքվի և Անկարայի տեսանկյունից։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































