Այս պահին ընթանում է Դատավորների ընդհանուր ժողովը: Մինչ մեկնարկը լրագրողների հարցերին պատասխանեց նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Լրագրողները վերջինիս հիշեցրեցին դատավորների հանդեպ սկսված գործընթացներից՝ հետաքրքրվելով, թե արդյոք պատրաստ է ինքն էլ բարեվարքության ենթարկվել:
«Ինձ թվում է, որ այդ բարեվարքության գործընթացն այսօր չի, որ սկսվել է: Այսօր թերևս ավելի խորությամբ է սկսվել այս գործընթացը: Ես կոնկրետ անձ չեմ կարող ասել և կարծում եմ, որ դա ուղղված է բոլոր դատավորներին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան