Գավառ քաղաքում ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպի գործով խմորը դեռ շատ ջուր կքաշի: Իսկ ի՞նչ է կատարվել այս կրակոցներից հետո: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գավառի կրակոցներից հետո իրավապահները կալանավորել են Ռոբերտ Հակոբյանին, իսկ, ահա, դեպքից 7 օր անց ոստիկանության բաժին են տարել կալանավորվածի որդուն՝ Հովիկ Հակոբյանին: Ոստիկանության բաժնում այն աստիճան են ծեծի ենթարկել վերջինիս որդուն, որ ներկայումս իրավապահների գործողությունների մասով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված է քրեական գործ, եւ կատարվում է քննություն: Մեր ձեռքում է հայտնվել Հովիկ Հակոբյանի լուսանկարը:
Ինչպես հայտնի է, վերոնշյալ օրը կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էին Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը: Ըստ նախաքննական մարմնի՝ վերջիններս մահացել էին Արմեն Հայթյանի կրակոցների հետեւանքով: Միքայելյանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը ստացել են հրազենային վնասվածքներ, ինչի հետեւանքով էլ վրա է հասել մահը:
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու եւ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու եւ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար: Վերոնշյալ 30 մեղադրյալից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, եւ հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են:
Ըստ նախաքննական մարմնի. «Այս փոխհրաձգության դեպքն ունի իր նախապատմությունը. 2020 թվականի մարտ ամսվա կեսերին Գավառի գիշերային ակումբներից մեկի զուգարանում Արմեն Հայթյանի եղբորորդու՝ Արամ Հայթյանի կողմից լվացարում թքելու պատճառով վիճաբանություն ու քաշքշուկ է սկսել Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի հետ: Այդ ամենի հետեւանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ: Այս ամենից հետո՝ սույն թվականի մարտի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ Գավառում ծեծի է ենթարկում Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Սրա վերաբերյալ առանձին քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզային քննչական վաչությունում: Արդեն 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում (մինչեւ փոխհրաձգությունը-խմբ.), Արմեն Հայթյանի կողմնակիցներն իրեն պատկանող մեքենայով հետապնդել են Հովիկ Հակոբյանի ավտոմեքենան, որի ղեկին եղել էր Արման Մելքոնյանը: Արմեն Հայթյանի կողմնակիցներից մեկին այդ ժամանակ հաջողվել է փայտե մահակով հարվածել եւ կոտրել Հովիկ Հակոբյանի մեքենայի դռներից մեկի ապակին»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ Է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ հանձնաժողովի կողմից ՀՀ դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Միքայելյանի եւ Գոռ Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։
ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ
2020թ. հուլիսի 27-ին հաղորդում է ստացվել, որ Զարթոնք համայնքի նախկին գյուղապետի կողմնակիցները կոտրել են համայնքի ղեկավարի եւ տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաեւ վնասել տեղակալի ձեռքը: Նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի գյուղապետի տեղակալն իր կողմնակիցների հետ վիճաբանել է նախկին գյուղապետի եւ նրա կողմնակիցների հետ:
Տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ կողմերն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով եւ քարերով հարվածներ են հասցրել միմյանց եւ մարմնական վնասվածքներ պատճառել: Պարզվել է նաեւ, որ նախկին գյուղապետի կողմնակիցներից մեկը քարերով հարվածներ է հասցրել եւ վնասել տեղակալի կողմից վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Երեկ՝ ժամը 9։30-ին, Ժիրայր Սէֆիլյանը մի անհեթեթ եւ վտանգավոր միտումներ ցույց տվող քրեական գործով հրավիրված է հարցաքննության որպես վկա: Այս մասին հայտնում են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունից: Հարցաքննությունը տեղի կունենա Ոստիկանության կենտրոնական բաժնի շենքում։
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ կառավարության դիմաց էին հավաքվել «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն ու Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում եւ պահանջում էին միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար: «Լիդիանի» նախկին աշխատակիցներից մեկը՝ Վիրաբ Հովհաննիսյանը, հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հորդորել էր ճանապարհները բացել: «Բայց հորդորելով ոչ ոք ճանապարհ չի բացի: Էդ մարդիկ, որ փակել են ճանապարհը, 2 տարի ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ապրում են: Ես տարբեր աշխատանքներ եմ անում, չեմ կարողանում ծախսերս հասցնեմ, էդ մարդիկ 2 տարի ինչո՞վ են ապրում: 20 գոհով չպետք է որոշեն, թե Գնդեւազի բնակիչների 80 տոկոսի կյանքը ինչպես պետք է լինի»,-ասաց նա:

ԽԵՂԴԱՄԱՀ Է ԱՐԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի բնակչուհի, 31-ամյա կնոջ կողմից երեխային սպանելու դեպքից:
Նշենք, որ 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին: Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա եւ լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետեւ երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 31-ամյա կինը երեխային ծննդաբերել է հացի արտադրամասում, որտեղ նա աշխատել է: Իրավապահները վերջինիս հարցրել են, թե ինչու է երեխային սպանել, նա պատասխանել է, որ չէր կարող պահել, դրա համար է դիմել այդ քայլին: Իսկ այն հարցին, թե ինչու ժամանակին չէր հրաժարվում, կինը պատասխանել է՝ գումար չուներ, որ կարողանար ժամանակին դիմեր հղիության արհեստական ընդհատման:
Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ: Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:
4 ՆՈՐ ԴԵՊՔ
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք՝ 3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետեւանքով: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 232 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 318 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 519 փորձանմուշի հետազոտություն: