Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 5-ի իրականացվել է 62691 ստուգում, որից միայն 558-ը՝ նշված օրը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։