ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ․ 100-ավոր վիրավորներ ու հոսպիտալացվածներ, գրավված ԱԳՆ շենք․ բազմահազարանոց ցույցեր Բեյրութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեյրութում այսօր մեկնարկած բազմահազարանոց բողոքի ցույցի ժամանակ մի քանի տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել: Ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրան», 22 ցուցարար հոսպիտալացվել է, ևս 87-ին բուժօգնություն է ցույց տրվում Նահատակների հրապարակում:

Ցուցարարները զանգվածաբար քարեր եւ պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ արցունքաբեր գազի տասնյակ նռնակներ են թռչում դեպի մարդկանց ամբոխը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև ներխուժել են ԱԳՆ շենք եւ բարձրացրել են պաստառներ, որոնց վրա գրված են «Բեյրութը դեմիլիտարիզացված քաղաք է» եւ «Հեղափոխության մայրաքաղաք»:
Հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը եւ բարեփոխումներ պահանջելով:

Ցուցարարներն իրենց հետ խորհրդանշական օղակներ են բերել, որոնցից, իրենց պնդմամբ, պետք է կախվեն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են մի քանի օր առաջ տեղի ունեցած նավահանգստում պայթյունների համար:

Մանրամասներն՝ ուղիղ միացմամբ

Տաթև Ֆռանգյան




Լրահոս