ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մսի արտադրության ծավալները նվազել են, անասնագլխաքանակը՝ ավելացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 3.9 տոկոսով նվազել են:

Նույն պատկերն է նաեւ խոզի եւ ոչխարի մսի դեպքում. այս տարվա հունվար-հունիսին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 6 տոկոսով, իսկ ոչխարինը՝ 2.9 տոկոսով: Փոխարենը՝ ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 10.8 տոկոսով: Բացի այս, անկում արձանագրվել է նաեւ երշիկեղենի արտադրության ոլորտում 4.7 տոկոսի չափով: Փոխարենը Հայաստանում ավելացել է անասնագլխաքանակը. եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256:

Այս ամենի արդյունքում, մասնագետների խոսքերով, տավարի, խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալներն առաջիկայում կավելանան:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս