ՖՈՏՈ. Սպիտակցի Հայկոն Երևանում ակումբ է բացել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի ռաբիս երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչ Ղեւոնդյանը հենց Երեւանի սրտում, այն էլ այս համաճարակային իրավիճակում, ժամանցային ակումբ է բացել՝ «Armani music hall»: Ավելին, մեր տեղեկություններով՝ ակումբում ժամացային իրադարձությունները վարելու է դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը:

Նշենք, որ օրեր առաջ  ArmLur.am-ը գրել էր, որ  երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հրավիրվել է Ոստիկանության 6-րդ վարչություն: Մենք փորձել էինք մեկնաբանություն ստանալ Ոստիկանությունից, որտեղից հայտնել էին, որ երգիչը բերման չի ենթարկվել, այլ պարզաբանում ստանալու նպատակով նրան հրավիրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս