Ֆիոլետովո գյուղի դպրոցում նոր ուսումնական տարվա մեկնարկը նորից կրկնակի տոն էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շնորհիվ:
Երկարամյա ավանդույթի համաձայն, որին չկարողացավ խանգարել հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը, ընկերությունն ավարտեց վերանորոգման աշխատանքների հերթական փուլը՝ վերանորոգվեցին դպրոց տանող ճանապարհները և զուգարանի սենյակները: Երկաթուղին նաև հեռուստացույց նվիրեց ուսումնական հաստատությանը, իսկ գրադարանային ֆոնդը համալրվեց նոր դասագրքերի հերթական խմբաքանակով:
Առաջին զանգի տոնական միջոցառման ժամանակ աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորելով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ուսման մեջ նորանոր հաջողություններ և համբերություն մաղթեց նրանց:
«Երեխաներ, դուք ձեր կյանքի նոր փուլ եք մտնում: Հետաքրքիր, հուզիչ, նոր գաղափարներով և գիտելիքներով լի մի փուլ, որտեղ նոր ընկերներ կգտնեք, ինչ-որ մեկը հստակ կկողմնորոշվի ապագա մասնագիտության հարցում: Եվ մենք՝ մեծահասակներս, կհետևենք ձեզ, կօգնենք և կուղղորդենք, որքան կարող ենք, գուցե նույնիսկ կնախանձեք ձեզ, քանի որ դուք նոր հետաքրքիր աշխարհ եք բացահայտում», – ասաց Ընկերության ղեկավարը:
Հարավկովկասյան երկաթուղին առաջին անգամ չէ, որ աջակցություն է ցուցաբերում Ֆիոլոտովոյի դպրոցին: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, բազմիցս դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին, վերանորոգել դպրոցի տանիքը, դասասենյակները, մարզադահլիճը, որը չէր շահագործվում 1988 թվականի երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնեց ջեռուցման համակարգը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի երկու մասնաշենքերը, հիմնովին վերանորոգել էր և անհրաժեշտ տեխնիկա տրամադրել աշխատանքային ուսուցանման դասասենյակի համար:
Իսկ անցյալ տարի երկաթուղայինները դպրիոցին նվիրեցին անհրաժեշտ աուդիո և համակարգչային տեխնիկա, նոր դպրոցական սեղաններ տարրական դասարանների համար:
Առանց ուշադրության չեն մնացել և Սանահին կայարանում գտնվող Ալավերդի քաղաքի №3 մանկապարտեզի սաները. ավարտվեց շենքի երկրորդ հարկի կոսմետիկ վերանորոգումը, փոխվեցին լուսամուտները:
Նախորդ տարիներին Ընկերությունը՝ այդ թվում այլ բարերարների հետ համատեղ, կապիտալ վերանորոգել էր մանկապարտեզի գլխավոր ու երկրորդ մասնաշենքերը, տանիքները, պատրաստել մանկական կահույք, տեղադրել ջեռուցման համակարգ, վերականգնել մանկական խաղահրապարակի տաղավարներ, աստիճաններ: Իսկ 2018 թվականին վերանորոգվել, անհրաժեշտ կահույքով, ջեռուցման համակարգով և կենցաղային տեխնիկայով հագեցվել էր մանկապարտեզի նոր մասնաշենքը:
Այս տարվա ընթացքում երկաթուղին նախատեսում է նաև կառուցել և կահավորել մանկական խաղահրապարալ Վահագնաձոր գյուղում, որտես գտնվում է Շահալի երկաթուղային կայարանը:
Բարեգործությունը միշտ եղել և շարունակում է մնալ Հարավկովկասյան երկաթուղու գործունեության առավել կարևոր ուղղություններից մեկը: Ընկերությունը շարունակում է իրականացնել կրթական հաստատությունների, վետերանների, մանկատների և գիշերօթիկների սաների աջակցությանն ուղղված նախագծեր:
2008-2019 թթ. բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 368 մլն դրամ: Ընթացիկ տարում նման ծրագրերի իրականացմանը նախատեսվում է ուղղել 29 մլն դրամ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: