Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 277-ով․ գրանցվել է մահվան 2 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 277-ով՝ հասնելով 47431-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 57-ով և հասել 42 հազար 608-ի:

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 47431
Առողջացածներ – 42608
Փաստացի բուժվողներ -3606
Ընդհանուր թեստեր – 263608
Մահվան ելքեր – 930
Մահվան ելքեր այլ պատճառով –287




Լրահոս