Ես կնախաձեռնեմ հավաք եւ կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ պարզելու համար, թե իր ղեկավարած կուսակցությունն ինչ է պատրաստվում անել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի դեմ:

Մեր զրուցակիցը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:

Մեր դիտարկմանը, թե արդյոք իր կուսակցության անձինք հավաքվում են սահման մեկնելու համար Արթուր Վանեցյանը նշեց. «Ես կնախաձեռնեմ հավաք եւ կմեկնենք սահման, բայց հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը մեր բոլոր գործողությունները համաձայնեցնելու ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ»:

Սոնա Գրիգորյան

 




Լրահոս