
Հոկտեմբերի 1-2 կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ կանեն: Այս մասին հայտնում է Tass.ru-ն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
Գագաթնաժողովը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ կանի, քանի որ իրավիճակը ծայրահեղ անհանգստություն է առաջացնում: Պաշտոնյան նաև նշել է, որ ԵՄ երկրները կոչ կանեն, որպեսզի երրորդ երկրները չմիջամտեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: