
2 տարեկան Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: