ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայի դեմ խաղ չկա, հաղթելու ենք. ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Արցախի շուրջ տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով Ազատուհի Սիմոնյանի հետ:

-Տիկի՛ն Սիմոնյան, ի՞նչ ունենք այսօր պատերազմից 26 օր անց: 

-Նախ ուզում եմ ողջունել մեր հայրենակիցներին, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում: Մեկ բան պետք է հասկանանք , որ այս պահին մենք ունենք ճակատ, եւ այս ճակատը ոչ միայն առաջնագծում, այլեւ Հայաստանի տարբեր համայնքներում  եւ սփյուռքի հայկական հայաշատ համայնքներում է: Մեր երրորդ ճակատը  եւ մեր մյուս հզոր բանակը սփյուռքում է, եւ որը հսկայական անելիքներ դեռ ունի եւ դեռ պոտենցյալ ունի այդ անելիքներն իրացնելու: Ցավոք պետք է բոլորս արձանագրենք մեկ բան, որ արդեն մի քանի օրից կլրանա մեկ ամիսը շատ ակտիվ  պատերազմական լայնածավալ ռազմական գործողությունների: Մենք մի բան ենք արձանագրում, որ մենք ունենք մեր կողքին կույր եւ խուլ աշխարհ:

Մենք ունենք մեր կողքին եվրոպական ժողովրդական արժեքներից անընդհատ շեփորահարող ու խոսող միջազգային կառույցնե,ր որոնք պարզվում է, որ ոչ մի գործնական քայլերի այս պահին պատրաստ չեն հանուն նույն  այդ արժեքների: Օրեր է ինչ արցախցի կանայք երեխաների հետ միասին Երեւանի կենտրոնում  եւ Երեւանում գտնվող  դեսպանական դուռ  չի մնացել, որ չթակեն, եւ արձագանքը նորից նույն՝ կույր ու լուռ պահվածքն է, որեւէ միջազգային կառույց չի տալիս հստակ դիրքորոշում, թե ինչ է կատարվում Արցախում, իսկ այս պահին Արցախում կատարվում է մեկ հստակ բան, տեղի է ունենում ցեղասպանություն, տեղի է ունենում կոտորած, տեղի է ունենում բնակչության նկատմամբ ահռելի արհավիրհքներ ոչ միայն անձնական կյանքի, գույքի, այլեւ մարդկանց խաղաղ բնակվելու խաղաղ ապրելու իրավունքի խախտումներ, եւ մենք ունենք  երկակի ստանդարտներով  հավասարության համարժեք նշան դնող միջազգային կառույցների կողմից արձագանքներ: Սա ոչ միայն արցախցիների, հայության ցավն է , այլ նաեւ աշխարհի: Սա միայն Արցախի եւ հայության խնդիրը չէ: Այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում, բայց ոչ 21-րդ դարին հարիր իրականության մեջ…:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս