Ոչնչացրել են թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ. զինծառայողները կպարգեւատրվեն մեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է հրապարակել առաջնագծի նորօրյա հերոսների սխրանքները, որոնց կներկայացվեն մեդալների։

«Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար

ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը,

շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը,

սերժանտ Մհեր Աշոտի Աղաջանյանը,

կրտսեր սերժանտ Սեւակ Գրիշայի Մարգարյանը,

սերժանտ Սամվել Գարիկի Լալաբեկյանը

Հանրապետության նախագահի կողմից կպարգեւատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով»,- հայնում է ՊԲ-ն։




Լրահոս