Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 73-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է չորսով։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը։ Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 73-ի։

Միաժամանակ, երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 961 մարդ, որոնցից 218-ը շարունակում են բուժվել հիվանդանոցներում: . Իզմիրում քանդվել է առնվազն 20 տուն: Երկրաշարժը փոքր ցունամի է առաջացրել:

Ցնցումները զգացվել են Թուրքիայի այլ քաղաքներում, մասնավորապես`Ստամբուլում:

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որը զգալի ավերածություններ է հասցրել Արևմտյան Թուրքիայի և Հունաստանի մի շարք քաղաքների։




Լրահոս