Ուշադրություն դարձրեք առողջությանը․ նոյեմբերի 5-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Ուշադրություն դարձրեք առողջությանը, սկսեք զբաղվել ձեզնով: Խոյերի շրջապատում կան մարդիկ, որոնք չափից շատ բան գիտեն նրանց մասին, փորձեք ավելի փակ կյանքով ապրել, չպատմել ձեր ծրագրերի մասին, դրանք ավելի արագ կիրականանան:

Ցուլ

Ցուլերն իրենց հոգնած, դատարկված ու միայնակ կզգան, բայց դա երկար չի տևի: Անակնկալ հանդիպումը կամ մի բարի լուրը ամբողջովին կբարձրացնի ձեր տրամադրությունը. դուք ձեզ լավ կզգաք:

Երկվորյակ

Անձնական կյանքի առումով բուռն օրն է սպասվում: Սիրո խոստովանություն կլսեք, որը շատ սպասված էր ձեզ համար, քանի որ նա ով սեր կխոստովանի, երկար ժամանակ ձեր ուշադրության կենտրոնում է եղել: Աշխատունակությունը մի փոքր ցածր է, բայց բոլորի հետ էլ դա պատահում է, հոգ չէ:

Խեցգետին

Խեցգետիններին թվում է, որ իր զուգընկերն իրենից ինչ-որ բան է թաքցնում կամ խաբում է: Այդ մշտնջենական կասկածները ձեր հոգին կրծում են ու լարված հարաբերությունների պատճառ դառնում, փորձեք ամեն ինչին հանգիստ նայել ու նյարդայնանալու փոխարեն խոսել դիմացինի հետ:

Առյուծ

Առյուծները կփորձեն ամեն ինչում իրենց ներդրումն ունենալ, բայց խորհուրդ է տրվում զերծ մնալ ավելորդ ակտիվությունից, քիթը մի խոթեք այնտեղ, որտեղ պետք չէ:

Կույս

Միանգամից մի քանի՝ առաջին հայացքից տհաճ նորություններ կլսեք, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ ինֆորմացիայի մեծ մասը սուտ է, այնպես որ փորձեք նախ ճշտել լուրերը, հետո տխրել:

Կշեռք

Օրվա առաջին կեսին ձեզ կթվա, որ հաջողությունը ձեզնից երես է թեքել, ընտանիքի հետ կոնֆլիկտ, սիրելի հետ վեճ, բայց եթե մի փոքր համբերատարություն ցուվաբերեք, օրվա 2-րդ կեսը շատ դրական միջավայրում կանցնի:

Կարիճ

Փորձեք զերծ մնալ պահի տակ կայացրած որոշումներից, կան հարցեր, որոնք լուծում են պահաջում, այն էլ շուտափույթ, բայց լավ մտածեք, նոր գործեք ու արտահայտվեք:

Աղեղնավոր

Դուք ունեք բազում ծրագրեր, ցանկություններ, որոնք սակայն չեն իրականանում, պատճառն այն է, որ փորձում եք կենտրոնանալ միանգամից մի քանի բանի վրա, փորձեք սկսել մեկից, և ամեն ինչ կստացվի:

Այծեղջյուր

Ձեզ սպասվում է շատ մեծ հիասթափություն ընկերոջ, այն էլ մոտ ընկերոջ հանդեպ, սա թող ձեզ դաս լինի մարդկանց մինչև վերջ չվստահելու ու գաղտնիքները չպատմելու հարցում:

Ջրհոս

Գործին, աշխատանքին, կարիերային վերաբերող լուրջ ընտրության առաջ կկանգնեք, միանգամից մի քանի առաջարկ կստանաք: Ընտրելն, իհարկե, դժվար է, բայց ընտրեք այն, որը առաջին հայացքից այդքան էլ շահութաբեր չէ, քանի որ դա միայն առաջին հայացքից է այդպես:

Ձկներ

Դուք վաղուց եք աշխատանք փնտրում, սա հենց այդ օրն է, ընկերոջից կստանաք աշխատանքի առաջարկ, ընդունեք դա, եթե անգամ այնքան էլ ձեր սրտով չէ, խոստումնալից է առաջարկը ու առաջ կգնաք:




Լրահոս