
Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին՝ չայցելել Քենիայի հյուսիսային առափնյա շրջաններ: զգուշացումները տարածվեցին
երբ լուր ստացվեց Ֆրանսիայի քաղաքացի Մարի Դեդյեի առեւանգման մասին:
Ֆրանսուհուն առեւանգել են Լամու կղզախմբի Մանդա կղզում: Առեւանգողները 6 հոգի են եղել, ովքեր զենքերով ներխուժել են ծովափնյա տնակ եւ իրենց հետ վերցնելով կնոջը՝ նավարկել Սոմալիի կողմը:Դեռ պարզ չէ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ֆրանսուհու փրկության համար: