Մեքենան ԲԱԽՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին`ժամը 06.04-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում “Շևրոլե-Նիվա” մակնիշի 03 ՍՕ 665 պետհամարանիշի ավտո-մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, որի հետևանքով վարորդը և ուղևորը (ինքնությունները չի հաջողվել ճշտել) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Երևան քաղաքի “Էրեբունի” բժշկական կենտրոն:Տուժածների առողջական վիճակը ծանր է:




Լրահոս