ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Շների հանգստի ժամն է. նրանք վայելում են աշնան արեւի վերջին շողերը։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ իրավունք ունի գրավառուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) առանց ծանուցելու վաճառել գրավ դրված գույքը:

Կարինե Օհանյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չի կարող: Եթե գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնությամբ առկա է դրույթ՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, ապա գրավառուն Ձեր կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր` պատշաճ ձեւով ծանուցել Ձեզ (պարտապանին) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի 2-րդ մասի:

Նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան: Վերոնշյալ համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

Այսպիսով, ֆինանսական կազմակերպությունը պետք է Ձեզ գրավոր ծանուցի գրավադրված գույքի իրացման վերաբերյալ, որից երկու ամիս հետո միայն կարող է իրացնել գույքը:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե կողմերի միջեւ կնքված պայմանագրով սահմանված է տույժի վճարման չափ եւ կարգ, ապա ֆինանսական կազմակերպությունն իրավասու է կիրառել դրանք մինչեւ պարտավորությունների ամբողջական մարումը:

 

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ արտոնություններից կարող են օգտվել հաշմանդամները:

Սեդա Մարտիրոսյան (59 տարեկան, պատմաբան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք՝

l ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ կարող են օգտվել սահմանված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու արտոնություններից,

l ընդգրկված են անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում։ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք՝ 50% զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից,

l ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող եւ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում,

  • l 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք,
  • l իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ՝ համապատասխան վերականգնողական անհատական ծրագրին, պետական հավաստագրի հիման վրա։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:




Լրահոս