Սյունիքի մարզում ՊՈԱԿ կստեղծվի. ինչ գործառույթ է այն իրականացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սյունիքի մարզում կստեղծվի «Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ:

Նշված կազմակերպությունը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչեւ 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը, ինչպես նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից մինչեւ 18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ:

ՊՈԱԿ-ը կգործի Կապան քաղաքում, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք եւ աջակցություն կստանան Սյունիքի եւ հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները՝ անհրաժեշտության դեպքում նաեւ խնամողի հետ՝ 24-ժամյա ռեժիմով, եւ ցերեկային աջակցություն՝ 2-ից մինչեւ 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՊՈԱԿ-ին կհատկացվի «Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն» Հիմնադրամի շենքը, որտեղ շուրջօրյա՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով խնամք կստանան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա, իսկ ցերեկային ծառայություն 100 երեխա՝ մեկ տարի ժամկետով:

Ս.Հ.




Լրահոս