ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խանութի ուղղությամբ կրակոցներ արձակած անձն ու հրացանը հայտնաբերվել են. Ստեփանավանի 31-ամյա բնակիչը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արծվաբերդ թաղամասում կրակել են մթերային խանութի ուղղությամբ, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են:

Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Կրակոցների հետևանքով վնասվել էր նաև խանութի սրահը: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ որսորդական հրացանից էին կրակել, իսկ թե ով, ինչ հանգամանքներում՝ դեռ հարկավոր էր պարզել:

Բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկվեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ հանցավոր արարքը կատարել է Ստեփանավան քաղաքի Նանսենի փողոցի 31-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 6-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Նա խոստովանել է, որ գիշերը ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ իր «ԻԺ» տեսակի որսորդական ողորկափող հրացանով 5-6 անգամ կրակել է խանութի ուղղությամբ և դիտավորությամբ վնասել գույքը:

Որսորդական հրացանը վերցվել է:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս