ԱԳՆ-ն մեկնաբանում է Երևան-Բաքու թռիչքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան տարածվել էին լուսանկարներ այն մասին, որ տեղի է ունեցել Երեւան-Բաքու թռիչք:

ՀՀ ԱԳՆ-ն  ArmLur.am_ին մեկնաբանել է, թե ինչ թռիչքի մասին է խոսքը։

«Երևանից-Բաքու մեկնած օդանավի առնչությամբ հայտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 8-ին Հայաստան է ժամանել Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունն այնուհետև ուղևորվել է Բաքու: Հայտնում ենք նաև, որ պատվիրակությունը Երևանից-Բաքու էր մեկնել Իտալիայի կառավարությանը սպասարկող օդանավով, որը ստացել էր թռիչքի անհրաժեշտ թույլտվությունները»:




Լրահոս