Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Նկատենք՝ դեկտեմբերի 8-ին էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։
Նույն օրը Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: