
Ռուս խաղաղապահները մեկ օրում ականազերծել են մոտ 5 հեկտար տարածք Ստեփանակերտի հարավային մատույցներում, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է նաև 500 մետր ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է վեց չպայթած առարկա:
Նշվում է, որ զինծառայողները հայտնաբերված առարկաները տեղափոխել են հատուկ սարքավորված տարածք, որտեղ դրանք ոչնչացվել են:
Տարհանման ենթակա զինամթերքը ոչնչացվում է տեղում՝ ապահովված անվտանգության անհրաժեշտ միջոցներով:
Մանրամասները՝ տեսանյութում