
Այս պահին ընթանում է «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի և նրա որդու հիշատակի արարողությունը: Արարողությանը ներկա է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ելույթ ունեցավ նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Մարզում տեղի ունեցող ցանկացած ողբերգության վերաբերում էր որպես իր անձնականի: Նա հայրենիքին տվեց իր ամենաթանկը: Նրանք թողեցին լեգենդար անուն եւ մենք պարտավոր ենք գալիք սերունդներին փոխանցել իր անունը»,- նշեց նա:
Հավելենք, որ Ռուստամ Գասպարյանն արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:
Մանրամասները՝ տեսանյութում