«Նոա»-ն վերսկսել է մարզումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի գործող գավաթիրը վերսկսել է մարզումները:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը ձմեռային դադարից հետո հունվարի 13-ին սկսել է մարզումները: Դեռևս հայտնի չէ, թե ինչ փուլերով կանցնի Հայաստանի գավաթակրի մարզական հավաքը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:




Լրահոս