ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դրամի կայունացում է նկատվում. ինչ սպասել առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շաբաթներին փոխարժեքի կայունացում է նկատվում, դոլարի արժեքի տատանումը մինչև մեկ դրամի սահմաններում է, այսօր Հայաստանի բանկերում դոլար կարելի է ձեռք բերել 520-521 դրամով։ Նկատենք՝ երեք շաբաթ առաջ դոլարը թանկ էր ավելի քան 7 դրամով։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությանը հաջորդեց տարադրամի թանկացումը. դրամն արժեզրկվեց, տնտեսագետներն էլ դա բացատրեցին այն հանգամանքով, որ քաղաքացիներն իրենց խնայողությունները որոշել էին արտարժույթի վերածել, որն էլ հանգեցրել է դրամի արժեզրկմանը:

Արդեն այս տարվա հունվարի 12-ին Կենտրոնական բանկը հայտնեց արտարժույթի շուկայում գործողություններ իրականացնելու նպատակադրության մասին  եւ դրանից հետո փոխարժեքի կայունացման միտում նկատվեց, չնայած՝ մասնագետները չեն բացառում, որ տատանումներ այնուամենայնիվ կլինեն:

Միեւյնույն ժամանակ արտարժույթի տատանումից բացի նկատվում է գնաճ եւ թանկացումների պատճառներից մեկն էլ հենց դրամի արժեզրկումն էր: Մասնավորապես, Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7 տոկոս: Եվ 2020-ի վերջին ամիսներին թանկացան առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր պարենային ապրանքները՝ ալյուրը, ձեթը, շաքարավազը և ներկրվող ապրանքները։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս