ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մետրոպոլիտենը՝ բարձիթողի վիճակում. տնօրենը շարժվում է փոխքաղաքապետի ցուցումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրինությունն արդեն տեւական ժամանակ է անգործության է մատնված: Բանն այն է, որ մոտ երկու տարի է, մետրոպոլիտենի տնօրենը ժամանակավոր պաշտոնակատար է ու իր ղեկավարման ողջ ժամանակահատվածում գրեթե որեւէ աշխատանք չի իրականացրել, որտեղ բազմաթիվ խնդիրներից զատ առկա են նաեւ անվտանգային հարցեր: Իսկ հիմա ամեն ինչ հերթով:

Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի Ժ/Պ Գեւորգ Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվել է Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի միջնորդությամբ: Բանն այն է, որ Ավետիսյանի եղբայրն ու Սարգսյանը նախկինում միմյանց հետ աշխատել են, ինչի համար էլ Սարգսյանը նրան վստահել է ու նշանակել տվել ժամանակավոր պաշտոնակատար։
Ըստ մեր տեղեկությունների՝ Երեւանի մետրոպոլիտենն այժմ երեք անձի «ձեռքում» է գտնվում՝ տնօրենների խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանի, ում էլ այդ պաշտոնում միջնորդել է նշանակել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, Գեւորգ Ավետիսյանի, ինչպես նաեւ Երեւանի փոխղաքաքապետ Հրաչյա Սարգսյանի: Ի դեպ, այս երեք անձիք էլ տնօրենների խորհրդի անդամներն են, որոնք կայացնում են մետրոյին առնչվող բոլոր որոշումները։ Հավելենք, որ նախկինում խորհուրդը 5 անձից է բաղկացած եղել, սակայն հիմա Կրճատվել է և երեք հոգուց է կազմված:

Իսկ ԺՊ Գևորգ Ավետիսյանը ստորգետնյա տրանսպորտային ոլորտին առնչվող բոլոր հարցերը ճշտում է Հրաչյա Սարգսյանից, նոր միայն որևէ քայլ կատարում: Ավելին, նա գրեթե ամեն օր 3-4 ժամ անցկացնում է քաղաքապետարանում՝ Սարգսյանի կաբինետում: Եվ հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մետրոպոլիտենում աշխատանքի են ընդունվում բացառապես վերը նշված երեք անձանց ծանոթները, բարեկամներն ու հարազատները: Եվ որպեսզի ասվածը հիմնավոր լինի, տեղեկացնենք, որ մետրոպոլիտենի ընդհանուր բաժնի պետը Ավետիյանի յուրայինն է, ֆինանսակական բաժնի ղեկավարը Հրաչյա Սարգսյանի միջնորդությամբ է հայտնվել այդ պաշտոնում։ Ու զավեշտալին այն է, որ ռազմավարական նշանակության այդ ոլորտում հաճախ նշանակվում են մարդիկ, որոնք ամենևին էլ մասնագետներ չեն, բայց քանի որ ծանոթ ունեն, նշանակվում են:

Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, որ մետրոպոլիտենում նաեւ անվտանգային խնդիրներ կան, ապա ըստ մեր տեղեկությունների, Ավետիսյանի կառավարման ժամանակահատվածում որեւէ աշխատանք չի կատարվել շարժասանդուխքների, ռելսերի, վագոնների վերանորոգման, տարբեր սարքավորումների փոփոխության, նորացման ու վերակագնման համար: Իսկ սա բերում է նրան, որ մետրոյի աշխատանքը դառնում է վտանգավոր հանրության համար: Ավետիսյանը քայլ չի անում մետրոն բարեկարգելու, նոր համակարգեր ներկրելու համար՝ մետրոն «ռեստարտի» ենթարկելու համար: Բախտի քմահաճույքին է թողնվել մետրոյի բոլոր հարցերը:

Մենք փորձել ենք բոլոր այս հարցերի շուրջ զրուցել Հրաչյա Սարգսյանի հետ, որը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ ահա Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի Ժ/Պ Գեւորգ Ավետիսյանը մեր հարցերին պատասխանեց, բայց զրույցի կեսից հայտարարեց, որ խորհրդակցության է և չի կարող շարունակել խոսել:

Մանրամասները տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս