Լևոն Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի գրասենյակներն արձագանքել են Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն անդրադարձել է այսօր ԱԺ-ում հնչեցված Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.

«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը.

«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»,-նշել է Քոչարյանի գասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:




Լրահոս