Հայաստանում բնակարանների գները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բնակարանների գները բարձրացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեն անշարժ գույքի շուկայում թանկացում է արձանագրել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը փետրվարին կազմել է 605 հազար 200 դրամ, իսկ մարտին՝ 606 հազար դրամ: Այսինքն մեկ ամսվա ընթացքում 800 դրամով այն թանկացել է: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում 1000 դրամ է թանկացումը կազմել՝ 435 հազար դրամից դարձել է 436 հազար դրամ: Փոխարենը բնակարանների գները նվազել են Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Ավան վարչական շրջաններում:

Օրինակ Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն փետրվարին արժեցել է 286 հազար 500 դրամ, իսկ ահա մարտին այն կազմել է՝ 286 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանները թանկացել են 1000 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նուբարաշենում՝ 500 դրամով: Իսկ ահա Էրեբունի վարչական շրջանում եւ փետրվարին եւ մարտ ամսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 280 հազար 500 դրամ:

Անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալները չեն կանխատեսում, թե ինչ է առաջիկայում սպասվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս շուկան շատ զգայուն է եւ տնտեսական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այսինքն անշարժ գույքի շուկան կակտիվանա այն ժամանակ, երբ Հայաստանում կկայունանա եւ տնտեսական եւ քաղաքական վիճակը:

Ս.Հ.




Լրահոս