Հուլիսի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) 2-րդ հարկի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը, որի ժամանակ Պաշտպանը կանդրադառնա ՀՀ սահմանային բնակիչների խախտված իրավունքների պաշտպանության Կառավարության պարտավորություններին և միջազգային մեխանիզմները օգտագործելու հարցում բացթողումներին։

***

Հուլիսի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց կկատարի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 հատված և Գյումրի՝ ծանոթանալու ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ընթացքին։

Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են կանգառներ ժամը 10։15-10։30-ին Մաստարայում՝ Մ-1 միջպետական ճանապարհի 78-79-րդ կմ հատվածում, ժամը 10։50-11։05-ին Մարալիկում՝ Մ-1 միջպետական ճանապարհի 100-101-րդ կմ հատվածում, այնուհետև ժամը 11։30-ին ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը կայցելի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում Գյումրիում հիմնանորոգվող Մայակովսկի, Մադոյան, Մազմանյան փողոցներ։




Լրահոս