Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած 1411 անձ ճանաչվել է հաշմանդամություն ունեցող: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում վիրավորում ստացած անձանց համար նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոն, որը ծառայություններ կմատուցի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
Անկախ կյանքի կենտրոններում կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ։ armLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական բյուջեից կտրամադրվեն դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Ի դեպ, կազմակերպությունների ընտրության համար մրցույթ է հայտարարվելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.