Հայաստանում ոչ պարենային ապրանքները թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոչ պարենային ապրանքները թանկացել են. ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում ոչ պարենային ապրանքների շուկայում 9.6 տոկոս գնաճ է արձանագրվել: Բայց այս հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 0.2 տոկոսի չափով գնանկում: Օրինակ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեկ ամսվա ընթացքում 3.3 տոկոսով էժանացել են ոսկերչական զարդերը: Իսկ ահա հագուստը մեկ ամսվա ընթացքում էժանացել է՝ 1.4, տարբեր տեսակի կոշկեղենը՝ 1.2, դեղագործական ապրանքները՝ 0.5 տոկոսով: Ի դեպ, փոքր-ինչ բայց նվազել են մաքրող, լվացող միջոցների, խոշոր կենցաղային սարքերի, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ կահույքի և կահավորանքի, գրասենյակային պարագաների գները: Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապակե ամանեղենը, տնային կահ-կարասին, վառելանյութերն ու քսանյութերը թանկացել են:

Ի դեպ, թանկացումից անմասն չի մնացել դիզվառելիքի շուկան. բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3, 1.1 տոկոսով։ Իսկ ահա այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 56.8 և 43.6 տոկոս գնաճ:

Ս.Հ.




Լրահոս