ՖՈՐՍ ՄԱԺՈՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ պետական բյուջեից արված 43 միլիոն 800 հազար դրամ հատկացումներով «Քարարտ» ՓԲԸ-ն, չնայած անձրեւային սեզոնի մեկնարկին, Իջեւան քաղաքի Իջեւանյան փողոցը սեպտեմբերի 7-ից սկսել է հիմնանորոգել: Այդ օրվանից սկսած` ընկերությունը պետք է փողոցի  3000 քառակուսի մետր սալիկապատում իրականացնի: «Ժողովուրդ»-ը «Քարարտ» ՓԲԸ տնօրեն Կարեն Գիշյանից տեղեկացավ, որ արդեն երկու օր է, ինչ ընկերությունը դադարեցրել է այդ փողոցի հիմնանորոգումը: Նրանք խզում են Իջեւանի քաղաքապետարանի հետ կնքված նորոգման պայմանագիրը: Պարոն Գիշյանն ասաց, որ դրա պատճառն Այրումի ճանապարհի սողանքի պատճառով ստեղծված «ֆորս մաժոր» իրավիճակն է: Բանն այն է, որ հիմա «Քարարտ»-ի մեքենաներն ընկերության արտադրանքն արտերկիր առաքելու համար ստիպված են Այրում կայարան հասնել Վանաձորով` Իջեւան վերադառնալով չբեռնված: Այսինքն` ընկերության բեռնատրանսպորտը չի հերիքում: Ուստի «Քարարտ»-ը հրաժարվել է Իջեւանյան փողոցի սալիկապատումից: Կարեն Գիշյանի վկայությամբ` իրենք Իջեւանյան փողոցի սալիկապատումից շահույթ չէին էլ ակնկալում, դա «հայրենասիրական գործ» էր: Տեղեկացանք, որ մինչ այժմ Իջեւանյան փողոցում կատարված աշխատանքի համար ընկերությունը փոխհատուցում չի ակնկալում` նվիրելով համայնքին:




Լրահոս