ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության փոխնախարարը տեղյակ չէ ԱԱԾ-ի կողմից առգրավված դատական գործերի մակագրման համակարգի գործընթացից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք արդարադատության միջամտություն չէ, որ ԱԱԾ Աառգրավել է դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը, ի պատասխան ասաց,թե տեղյակ չէ:
Մանրամասները տեսանյութում:

Հիշեցնենք, որ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը պայթունավտանգ իրավիճակում է. բանն այն է, որ մի շարք քրեական գործերով դիմումներ կներկայացվեն ՄԻԵԴ, ինչից հետո ընդդեմ Հայաստանի որոշումեր կկայացվեն: Այս տարվա հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարան են այցելել, առգրավել են մակագրումների համակարգիչը, որով դատական գործերը էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվում են դատավորներին։

Սակայն պարզվում է՝ ԱԱԾ-ն, Վերաքննիչ դատարանից բացի, առգրավել է ողջ դատական համակարգի մակագրման սերվերը, և հիմա Առաջին ատյանի դատարաննում ու Վերաքննիչում մակագրումը իրականացվում է ձեռքով, ու այս կերպ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը ինչպես ցանկանում, այդպես էլ կառավարում է, մասնավորապես՝ քրեական, քաղաքացիական գործերը մակագրում են իրենց ցանկալի դատավորներին և ցանկալի ելք ապահովում:

Այս գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ դատավորները կալանքի չէին տանում ընդդեմ իշխանության հայտարարություններ իրականացրած անձանց: Սակայն այս իրավիճակը անհետևանք չի մնալու. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն անձինք, որոնց քաղաքացիական, վարչական կամ քրեական գործերը մակագրվել են ձեռքով, մինչև վերջ գնալու են և դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ մակագրման գործընթացը իրականացվել է ոչ օրենքով սամանված կարգով, ասել է թե՝ պատշաճ ծանուցման գործընթացը անօրինական է իրականացվել:

Ստացվում է՝ կարճ ժամանակ անց դատական համակարգը հայտնվելու է պայթունավտանգ իրավիճակում, քանի որ, միանշանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը և Մարդու իրավունքների եվրապական դատարանը ունեն նախադեպեր, որ նման դեպքերը համարում են ոչ պատշաճ ծանուցված»։

Ք. Մ. 




Լրահոս