Արմավիրում դեղատներ թալանած կնոջ մասով որոշում է կայացվել. ինչն է նրան դրդել դանակով մտնել դեղատներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կոմիտեն հայտնեց, որ Արմավիրում կինը դեղատներ է թալանել: Վերջինդ դանակով մտել էր դեղատուն ու կոնկրետ գումար պահանջել: Հայտնի էր, որ նա Մայիսյան գյուղի բնակիչ էր 36 տարեկան:Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է նա ու ինչն է դրդել նրան գնալ այֆ քայլին:

Վերջինս Գայանե Ափրիկյանն է,որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մեկ միասնական դիտավորությամբ, ավազակային հարձակման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021թ-ին հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում և 18:30-ի սահմաններում, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակում է գործել Արմավիր քաղաքի Շահումյան 31 և 27/4 հասցեներում գործող՝ «Ալֆա Ֆարմ» ՓԲ ընեկությանը պատկանող դեղատներ և հափշտակել է ընդհանուր, զգալի չափերի` 218.000 ՀՀ դրամ գումար:

Այսպես՝ Գայանե Սուրիկի Ափրիկյանը, համագյուղացի Օֆելյա Հարությունի Մանուկյանից 2020թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, գնելով կենցաղային իրեր, տարաժամկետ վճարելու պայմանով և արդյունքում վերջինիս պարտք մնալով 200.000 ՀՀ դրամ գումար, 2021թ-ի հոկտեմբեր ամսվա սկզբներին վերջինիս վճարել է 60.000 ՀՀ դրամ իսկ մնացած 140.000 ՀՀ դրամ գումարը վճարելու նպատակով՝ 2021թ-ի հոկտեմբերի 14-ին’ ժամը 18:00֊ի սահմաններում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, այն է՝ խոհանոցային դանակով մուտք է գործել Արմավիր քաղաքի Շահումյան 31 հասցեում գործող՝ «Ալֆա Ֆարմ» ՓԲ ընկերությանը պատկանող դեղատուն, որտեղ դանակի ցուցադրմամբ, դեղատան աշխատակցուհի Աշխեն Արմենի Գևորգյանի կյանքի և առողջության համար իրական սպառնալիք ստեղծելով, պահանջել և ստացել է դրամարկղում այդ պահին առկա, զգալի չափերի՝ 159.000 ՀՀ դրամ թղթադրամները և դիմել է փախուստի, սակայն թղթադրամները չհաշվելով և մտածելով, որ հափշտակված գումարը բավարար չէ պարտքը մարելու համար, Շահումյան փողոցով շարժվել է դեպի նույն փողոցի 27/4 հասցեում գործող՝ «Ալֆա Ֆարմ» ՓԲ ընեկությանը պատկանող դեղատուն և իր մոտ պահվող, որպես զենք օգտագործվող նույն խոհանոցային դանակով, այն ցուցադրելով և ուղղելով դեղատան աշխատակցուհի Մարինե Աշոտի Գրիգորյանի որովայնի շրջանին, վերջինիս կյանքի և առողջության համար իրական սպառնալիք ստեղծելով պահանջել է դեղատան դրամարկղում առկա այդ պահին եղած ամբողջ գումարը, այնուհետև ստանալով բացասական պատասխան շարունակել է սպառնալից գործողությունները և անձամբ բացելով դրամարկղը՝ այնտեղից հափշտակել է զգալի չափերի՝ 59.000 ՀՀ դրամ թղթադրամները և դիմել է փախուստի:

Նույն օրը՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, Օֆելյա Մանուկյանին է վերադարձրել վերջինիս պարտք եղած գումարից 90.000 ՀՀ դրամը:

Այսինքն` Գայանե Սուրիկի Ափրիկյանը կատարել է հանցավոր արարք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հրդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Ի դեպ, քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը մտել է դատարան:

Ք. Մ.




Լրահոս