ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակ Աղանիկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021թ. հունիս ամսին՝ գործով չպարզված օրը և ժամին, Երևան քաղաքի Բուռնազյան փողոցով քայլելու ընթացքում տեսել է նույն փողոցի 37 հասցեում տեղակայված, Երևան համայնքին պատկանող թվով 3 աղբամանները, որից հետո ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակներով ապամոնտաժել և հափշտակել է նշված աղբամանների թվով 9 անիվները՝ Երևան համայնքին պատճառելով զգալի չափերով՝ ընդհանուր 54.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ք. Մ.