
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Այս մասին հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակում տեղի է ունենալու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: