Շուտով՝ ATV հեռուստաընկերության եթերում ռեժիսոր Ելենա Արշակյանը կներկայացնի նոր հեռուստասերիալ, այն հեռուստաեթերում կլինի նոյեմբերի 29-ից: Ռեժիսորի նոր նախագիծը՝ կոչվում է «Մեր թաղի տղերքը»:
Նոր հեռուստասերիալի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ:
Նշենք, որ սերիալում նկարահանվում են Մերի Հակոբյանը, Էթերի Ոսկանյանը, Թելման Խաչատրյանը, Արսեն Լեւոնյանը, Հայկ Պետրոսյանը, Տատա Մելքոնյանը, Էրվին Ամիրյանը, Անահիտ Մանուկյանը:
Ելենա Արշակյանի խոսքով՝ անդրադարձել են շատ արդիական եւ նուրբ թեմայի՝ ծնող–որդի փոխհարաբերություններին:
«Ֆիլմը ընկերության, բարության, ծնողի միակողմանի կայացրած որոշումների հետևանքով երեխայի հետագա կյանքի վրա էական ազդեցություն ունենալու մասին է»,-ընդգծում է նա:
Ելենան հայտնեց, որ արդեն սկսել է նկարահանումները եւ հավելեց, որ դերասանուհիներից Անահիտ Մանուկյանը հեռուստադիտողին հայտնի չէ. սովորում է Թատերական ինստիտուտի ասպիրանտուրայում:
«Ինչպես իմ մյուս բոլոր նախագծերում, այս անգամ եւս պրոֆեսիոնալ դերասանների կողքին աշխատում եմ նաեւ նորավարտ դերասանների հետ» -նկատեց Ելենան:
Լիդա Եղիազարյան