Տարբեր տարիներին Լոռի բերդ խոշորացված համայնքի տարածքում (ներառում է Լոռի բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը) ցաք ու ցրիվ գտնվող խաչքարերը և ճարտարապետական բեկորները տեղափոխվել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք։
Այս մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Խաչքարերն ու պատմական բեկորները կցուցակագրվեն, կենթարկվեն մասնագիտական ուսումնասիրության և կնախապատրաստվեն ցուցադրության «Լոռի բերդի» այցելուների համար։
Մինչև արգելոցի տարածք տեղափոխելը բազմիցս արձանագրվել էին այդ խաչքարերի ու բեկորների կոտրման ու գողության դեպքեր։