ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի ավարտից հետո զինվորները լքել են զորամասը. նախաքննական մարմինը որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10-ից ավելի զինվորներ, պատերազմից հետո լքելով զորամասը, հրաժարվել են վերադառնալ ծառայության եւ կատարել պարտադիր ժամկետային ծառայության պարտականությունները, ինչի արդյունքում այսօր հայտնվել են դատարանում: Նախաքննական մարմինը դատարան է ուղարկել զինվորների գործողությունների մասով հարուցված քրեական գործերը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2021թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում ինքնակամ լքել է ծառայության վայրը,իսկ 2021 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 10:08-ին ինքնակամ ներկայացել ՌՈ բաժին և հայտարարել, որ հրաժարվում է կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները:

Բաբկեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2021թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում ինքնակամ լքել է ծառայության վայրը,իսկ 2021 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին ինքնակամ ներկայացել ՌՈ բաժին և հայտարարել, որ հրաժարվում է կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները:

Նարեկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2021 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 20:00-ին ինքնակամ ներկայացել ՌՈ բաժին և հայտարարել, որ հրաժարվում է կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները:

Քնար Մանուկյան




Լրահոս