Արթուր Վարդանյանն ԱԺ-ում էր. նա ընդդիմության կազմակերպած լսումներին էր մասնակցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում երեկ՝ նոյեմբերի 25-ին, «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացված «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցում էր «Նորքի Մարաշի գործով» մեղադրվող Արթուր Վարդանյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանն ասաց, որ Վարդանյանը հիշյալ լսումներին մասնակցել է Համահայկական ազգային պետականություն կուսակցության անունից։ Նա այդ կուսակցության ղեկավարն է։ Կուսակցությունը, նշենք, 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններինն նույնպես մասնակցել է, իսկ Արթուր Վարդանյանը եղել է այդ ուժի վարչապետի թեկնածուն։

Նշենք նաև, որ ըստ քրեական գործի` 2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել։ Հավելեք, որ 2019-ի սեպտեմբերին 1 մլն դրամ գրավի դիմաց նա ազատ էր արձակվել:

Սևակ Վարդումյան




Լրահոս