«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին արձանագրվել է 12 մլն 351 հազար դոլարի նվիրատվություն և խոստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ին «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը: Արդյունքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել է 12,351,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում:

Հիմնադրամը տեղեկացնում է, որ այս հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Հեռախոսամարաթոնների ընթացքում ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամն հավաքագրել է 7,861,000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3,990,000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ հանգանակությունները դեռևս շարունակվում են, ուստի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

Հիմնադրամը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքերը:




Լրահոս