
Ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը մեկնել է Մոսկվա։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրեր առաջ խորհրդարանական «Պատիվ ունեմ» դաշինքը լքած Իշխան Զաքարյանը մոտ տասն օր Ռուսաստանի մայրաքաղաքում կլինի։
ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ նա հանդիպումներ կունենա Ռուսաստանի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ։
Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ այս այցն ու հանդիպումները տեղի են ունենում Զաքարյանի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալուց հետո։
Ստացվում է՝ խմբակցությունից դուրս գալուց անմիջապես հետո Զաքարյանը Մոսկվա է մեկնում։