ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուսափե՛ք շփվել նախկինների հետ. կարող է վտանգավոր լինել. ՀՀ փոխվարչապետի 2022-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյան

Կապիկի տարում ծնված երիտասարդ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի համար Վագրի տարին բազմազան է լինելու: Իհարկե, Քաջ-Նազարի օրինակը մոտիվացնող է, բայց աստղերը հուշում են, որ կարիերայում գործերն այնքան էլ հաջող չեն լինի. հնարավոր են ցնցումներ:

Միայն տարվա վերջում ամեն ինչ կկարգավորվի՝ իր հետ բացելով ֆինանսական հաջողության նոր հեռանկարներ: Խուսափե՛ք շփվել նախկինների հետ. կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Աստղերը պարտադրում են Ձեզ օրը 2 անգամ երկրպագել անմիջական ղեկավարին, երեքուկես անգամ՝ այն անձին, ում փոխարինում եք: Երեխաների հետ հասցրե՛ք ժամանակ անցկացնել:

Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս