Վիշապի տարում ծնված Վահան Քերոբյանի համար բացառիկ տարի է. աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

Վիշապի տարում ծնված Վահան Քերոբյանի համար բացառիկ տարի է Վագրի իշխանությունը: Ձեր համար գումար աշխատելու նոր ժամանակաշրջան է բացվելու եւ դրա հնարավորությունները բազմաթիվ են լինելու, մնում է ընտրել ամենաանխոցելին, որ սանդուղքի վերնահարկից անկումը ցավոտ տրավմաներով չուղեկցվի:  Բայց աստղերը հուշում են գումար աշխատել ոչ թե միայնակ, այլ խմբով` ընդ որում ոչ միայն սեփական մենյուի թելադրանքով, քանի որ ակնկալիքները ձեզանից շատ մեծ են:

Աստղերը հուշում են հրապարակային խոսքի վրա շատ աշխատել եւ հոդաբաշխ մտքեր հայտնել, այլապես աշխատանքային մենյուն հեշտությամբ կփոխվի: Բայց հիշեք հայտնի պատմությունը. շատ աշխատելուց ճանճ են դառնում, հետեւաբար` ուշադրություն դարձրեք նաեւ առողջության վրա:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:




Լրահոս