Հնարավոր է անձնական կյանքում տեղաշարժ արձանագրվի. Ռուբեն Ռուբինյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան

Ձիու տարում ծնված Ռուբեն Ռուբինյանի համար Վագրի տարին այնքան էլ հաջողված չի լինելու: Մեծ պատասխանատվություն եք վերցրել ձեր վրա. սերունդների առաջ դեռ պետք է պատասխան տաք հայ-թուրքական մերձեցման միակողմանի, անհաշվարկ պատրաստակամության համար: Մտածված ծրագրերի ճանապարհին անընդհատ կհանդիպեք խոչընդոտների ու հնարավոր է չհաջողեք իրագործել դրանք:

Ձեր անմիջական ղեկավարը ձեր իրական ղեկավարը չէ, հետեւաբար իրականի հետ շփումներում խուսափեք նյարդային լարումներից, մի վիճեք , բայցեւ մի վհատվեք: Աստղերը հուշում են, որ միայնակ ձիերը կրկին կսկսեն հանդիպել հետաքրքիր մարդկանց, այդ հարմոնիայի ֆոնին հնարավոր է անձնական կյանքում տեղաշարժ արձանագրվի:

Ամեն դեպքում, ֆինանսական կայունության փնտրտուքի ժամանակ զգույշ եղեք: Իսկ ապագան` հաստատ Ձեր դեպքում Հայաստանում չի գծված: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:




Լրահոս