Մարմնական վնասվածքները աշխատանքի վայրում հնարավոր է կրկնվեն. Արծվիկ Մինասյանի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան

Առնետի տարում ծնվածների համար Վագրի տարին հաջող է լինելու գործնական առումով: Կարելի է սպասել առաջխաղացում կարիերայի հարցում, սակայն մարմնական վնասվածքները աշխատանքի վայրում հնարավոր է կրկնվեն:

Աշխատեք կառավարել էմոցիաները: Աստղերը հուշում են` փաստաթղթերը կառուցելիս առավել ուշադիր լինեք, որպեսզի երիտասարդ հեղափոխականները Ձեզ սխալները երեսով տալու առիթներ չունենան: Ներկուսակցական անհասկացվածությունները եւս ձեզ կնայրդայնացնեն վագրի տարում, բայց ճանկռել պետք չէ:

Աստղերը հուշում են ժպիտով դիմավորել դժվարություններին եւ երկար ժամանակ անցկացնել ձեր հարազատների հետ: Առողջությունը եւս ամուր կլինի: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս