Երևանի որոշ խանութներում «Իշխան» տեսակի ձուկ չկա, գինն էլ զգալի բարձրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեկոյան ժամերին արդեն Երևանի որոշ խանութներում «Իշխան» տեսակի ձուկ չկա: Տեղեկացնենք, որ այսօր Սուրբ ծնունդ է և սեղանին ավանդական բլինչիկին ու դոլմային փոխարինում է ձուկը, բրնձով փլավը եւ ձվով տապակած բանջարեղենը: Այս պատճառով, ձկնամթերքն ամբողջությամբ որոշ վաճառքի կետերում սպառվել է:

Քաղաքացիներին խանութներից փոխանցել են, որ մատակարարները խոստացել են՝ երեկոյան ուշ ժամի ձուկ կհասցնեն: Բացի այս, «Կարմիր Իշխանի» գինն է զգալի բարձրացել: «Կարմիր Իշխանի» մեն կիլոգրամն այժմ վաճառվում է 3000-3100 դրամով: Առիթից օգտվել են տնտեսվարողները և օրեր առաջ այն թանկացրել: Իսկ մինչ այդ, «Կարմիր Իշխանի» մեկ կիլոգրամը կազմում էր 2700 դրամ։ Ի դեպ, նախկինում բացի «Կարմիր Իշխանից» շուկայում վաճավում էր նաև «Սպիտակ Իշխան», որի մեկ կգ-ն արժեր 2200-2300 դրամ: Այժմ այն չկա:

Ս.Հ.




Լրահոս